Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է չորս դոլարով

Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է չորս դոլարով

Dow Jonesի ինդեքսը ամերիկյան ֆոնդային բորսայում նվազել է 0,1% եւ ներկայումս գտնվում է ցուցիչը 21 184,04 մակարդակում: S&P 500 ինդեքսի դեպքում ցուցիչը նվազել է 0,12%` հասնելով մինչեւ 2 436,10 կետի: Nasdaq-ի ինդեքսի դեպքում նվազումը 0,16% է եւ գտնվում է 6 295,68 կետում: Եվրոպայում FTSE 100 ինդեքսը նվազել է 0,29%՝ հասնելով մինչեւ 7 525,76 կետի, գերմանական DAX-ն աճել է 1,25% եւ գտնվում է 12 822,94 կետում: Ֆրանսիական CAC 40 ինդեքսի համար նվազումը կազմում է 0,66%: Ցուցիչը գտնվում է 5 307,89 կետում:



COMEX բորսայում ոսկին թանկացել է մեկ ունցիան 4,30 դոլարով՝ կազմելով 1,287,00 դոլար: Արծաթի մեկ ունցիան էլ թանկացել է 0,01 դոլարով եւ կազմում է 17,59 դոլար: