Ուկրաինային դիկտատուրա է պետք. փոխնախարար

Ուկրաինային դիկտատուրա է պետք. փոխնախարար

Ուկրաինայի ժամանակավորապես բռնագրավված տարածքների հարցով փոխնախարար Գեորգի Տուկան համարոմ է, որ Ուկրաինայում անհրաժեշտ է դիկտատուրա հաստատել: Այդ մասին նա հայտարարել է NewsOne-ի եթերում:



Փոխնախարարի խոսքով՝ Ուկրաինայում հաստատված քաղաքական կարգը ոչ մի ընդհանուր բան չունի ժողովրդավարության հետ և չի կարող երկիրը դուրս բերել խոր ճգնաժամից: Այդ կապակցությամբ, ինչպես ասել է Տուկան, ինքը կողմ է առավել կոշտ միջոցների կիրառմանը, մասնավորապես դիկտատուրայի հաստատմանը:



«Այն ինչ ունենք մենք հիմա, խաբեություն է և ոչ թե ժողովրդավարություն: Չեմ կարծում, որ ընտրությունները, որոնք վաճառվում են, որոնք գնվում են ընտրական տեղամասերում, հետո գնվում դատարաններում և փողով վերջնականապես ձևակերպվում, կարող են մեզ համար լուսավոր ապագա լինել»,- ասել Տուկան: