Միշա Բարտոնը շահել է նախկին ընկերոջ դեմ հարուցված «պոռնովրեժի» գործը

Միշա Բարտոնը շահել է նախկին ընկերոջ դեմ հարուցված «պոռնովրեժի» գործը

Իռլանդա-ամերիկյան դերասանուհի Միշա Բարտոնը շահել է դատական գործն ընդդեմ իր նախկին զուգընկերոջ՝ Ջոն Զախարիասի, ով փորձել էր պոռնոստուդիաներին վաճառել դերասանուհու մասնակցությամբ բաց տեսարաններով տեսագրությունները, հաղորդում է NME պարբերականը:



Բարտոնը դիմել է Լոս Անջելեսի Բարձր դատարան և հասել իր նպատակին: Դատարանը որոշել է Զախարիասից բռնագրավել բոլոր տեսանյութերն ու լուսանկարները, որոնցում պատկերված է Բարտոնը: Բացի այդ, դատարանը արգելել է Զախարիասն 100 յարդից ավելի մոտենալ դերասանուհուն:



Բարտոնը հանրությանը ամենաշատը հայտնի է երիտասարդական «Միայնակ սրտեր» սերիալում խաղացած Մարիսսա Կուպերի դերով: Նա նաև նկարահանվել է «Դու և ես», «Կույսերի տարածքը» և «Օրգազմ Օհայոյում» ֆիլմերում: