Նեթանյահուն խոստացել է շարունակել բնակարանաշինությունը Հորդանան գետի արևմտյան ափին

Նեթանյահուն խոստացել է շարունակել բնակարանաշինությունը Հորդանան գետի արևմտյան ափին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել հրեաների վերաբնակեցման քաղաքականությունը և բնակարանային շինարարությունը Հորդանան գետի արևմտյան ափի բոլոր տարածքներում: Նեթանյահուն իրեն անվանել է Իսրայելի առաջին ղեկավարը, որի օրոք կհիմնվի հրեների նոր բնակավայր:



Հրեական վերաբնակեցումն ու բնակարանային շինարարությունը Արևմտյան ափին և օկուպացված Արևելյան Երուսաղեմում, որտեղ արդեն 600 հազար հրեա է բնակվում, համարվում է Իսրայելի հանդեպ միջազգային հանրության քննադատական վերաբերմունքի հիմնական պատճառը և Պաղեստինի հետ խաղաղության հաստատման համար հիմնական խոչընդոտը: Պաղեստինի ինքնավարությունը հրեաների վերաբնակեցման  նպատակով բնակարանաշինությունը ընդունում է որպես գրավված տարածքները հրեական պետությանն ամրակցելու քաղաքականություն: