Ռուսաստանը վիզային ռեժիմ կսահմանի ի պատասխան Կիևի համապատասխան քայլի. Սերգեյ Լավրով

Ռուսաստանը վիզային ռեժիմ կսահմանի ի պատասխան Կիևի համապատասխան քայլի. Սերգեյ Լավրով

Ռուսաստանը վիզային ռեժիմ կսահմանի Ուկրաինայի հետ՝ ի պտասխան Կիևի նմանատիպ գործողությունների, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:



«Երբ մեզ վրա ցեխ են նետում, երբ մեր արտիստներին և մշակույթի գործիչներին հայտարարում են անցանկալի անձ, երբ խլում են ռուս ներդրողների բիզնեսը, վերջապես, երբ լրջորեն խոսում են Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ հաստատելու մասին, ի՞նչ եք կարծում, մենք պետք է այդ ամենը կո՞ւլ տանք և չպատասխանե՞նք փոխադարձությամբ»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան բալթյան դաշնային համալսարանում:



Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան, ի տարբերություն Կիևի, ուկրաինացիների «սև ցուցակներ չի կազմում՝ բացառիկ դեպքերը չհաշված:



«Եթե կմտցնեն վիզային ռեժիմ, իհարկե, մենք կպատասխանենք վիզային ռեժիմով»,- եզրափակել է Լավրովը: