Գերմանիան «Ինջիրլիքից» դուրս է բերում իր զորակազմը

Գերմանիան «Ինջիրլիքից» դուրս է բերում իր զորակազմը

Ինչպես հաղորդում է ռուսական Life.ru-ն, աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին չի հաջողվել կարգավորել թուրքական «Ինջիրլիք» ռազմակայանում գերմանական զորակազմի հետագա տեղակայման հարցը եւ հատկապես Բունդեսթագի պատգամավորների կողմից բազա այցելությունների հնարավորության հարցը, ինչով պայմանավորված էլ որոշում է կայացվել, որ 260 գերմանացի զինծառայողներին Ինջրլիքի զորակայանից դուրս կբերեն եւ կտեղափոխեն Հորդանան: