Ռաքքայի գրոհին ամերիկյան հետևակ և օդուժ կներգրավվի

Ռաքքայի գրոհին ամերիկյան հետևակ և օդուժ կներգրավվի

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը և ուղղաթիռների ստորաբաժանումը կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից սիրիական Ռաքքայի ազատագրման գրոհին, լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը:



Նրա խոսքով, ռազմական գործողություններին կներգրավվեն Apache հարվածային ուղղաթիռներ:



Ավելի վաղ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի շտաբից հայտնել էին, որ ընդդիմության «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի ջոկատները մտել են Ռաքքա՝ քաղաքի ազատագրման գորողության շրջանակներում: