Տեղի է ունեցել Պուտին Էրդողան հեռախոսազրույց Քաթարի հարցով

Տեղի է ունեցել Պուտին Էրդողան հեռախոսազրույց Քաթարի հարցով

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Քաթարի էմիության շուրջ ստեղծված կացության հարցով տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ:



Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են այն հնարավոր փոխզիջումային ուղիները, որոնք կարող են բերել ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը եւ չվնասել Պարսից ծոցի երկրների կայունությանն ու անվտանգությանը: Կարեւորվել է Մերձավոր Արեւելքում գործողությունների փոխադարձաբար համաձայնեցվածությունը, հաշվի առնելով ռեգիոնի սպեցիֆիկան: