Կրակոցներ Իրանի պառլամենտում

Կրակոցներ Իրանի պառլամենտում

Անհայտ անձը, կարողանալով ներթափանցել Իրանի պառլամենտի շենք, հրազենային կրակ է բացել իրանական խորհրդարանում: Երեք մարդ վիրավորվել է: Վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է CNN-ը: Երեք վիրավորներն էլ եղել են պառլամենտի անվտանգության աշխատակիցները: Press TV-ն նշում է, որ հրաձգությունը պառլամենտի ներսում շարունակվում է:Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` անհայտ զինված տղամարդը մի քանի պատանդներ է վերցրել: