Իրանի Պառլամենտում կրակոցներից տուժածների թիվը հասել է ութի

Իրանի Պառլամենտում կրակոցներից տուժածների թիվը հասել է ութի

Արդեն հայտնել էինք, որ անհայտ անձը ներթափանցել է հարևան Իրանի Պառլամենտ և կրակոցներ արձակել ներսում գտնվող անձանց ուղղությամբ։ Ինչպես հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը, Իրանի Պառլամենտում տեղի ունեցած կրակոցներից տուժածների թիվը հասել է ութի:



Ներկայումս շարունակվում է ուժայինների հատուկ գործողությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում:



Նշենք, որ այսօր կրակոցներ են հնչել Իրանի պառլամենտում: Նշվում է նաեւ, որ Պառլամենտում գտնվող զինյալներից մեկը նույնպես մահապարտ է: