Հասան Ռոուհանին հաղթեց երիտասարդության խանդավառ պատրանքների հաշվին

Հասան Ռոուհանին հաղթեց երիտասարդության խանդավառ պատրանքների հաշվին

 



Մի շարք ուսումնասիրողներ հակված են կարծելու, որ Իրանում նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը բարեփոխականների կուրսի հաղթանակն է եւ երաշխիքն այն բանի, որ Իրանը շարունակելու է «լողալ» դեպի ազատականացում: Սրանով հանդերձ, լիովին անտարբերության է մատնվում այն փաստը, որ իրանական տնտեսությունում եւ սոցիալական կյանքում շարունակվում են պահպանվել ճգնաժամին հատուկ իրավիճակներն ու իսկ աշխարհն էլ ամբողջ թափով գնում է հակա-իրանական նոր դաշինքի ձեւավորման ճանապարհով, ինչպես նկատել է վերլուծաբան Իգոր Պանկրատետնկոն, նշելով, որ ինչպիսի եզրակացություններ էլ արվեին իրանական նախագահական ընտրությունների մասով, իրականությունը շատ ավելի պարզ է, քան փորձում են ներկայացնել փորձագետները:



Ռոուհանիի հաղթանակը որոշակիացրել են երկու գործոններ` խոշոր քաղաքների բնակիչների պատրանքները եւ այդ համատեքստում հատկապես երիտասարդության խանդավառ երազանքները, ինչպես նաեւ տեղական պահպանողականների ճամբարում նկատվող ցնցումներն ու ի հայտ եկած պառակտումները, որոնք ակնհայտորեն գերագնահատել էին իրենց հնարավորությունները եւ ազդեցությունը որ ունեին իրանական հասարակության վրա: Արդյունքում, երկրորդ անգամ իշխանության ղեկին է մնում բարեփոխիչների կառավարությունը որն ունի բոլոր հնարավորությունները դառնալու երկրում սոցիալ-տնտեսական խնդիրների խորացնելու թեկուզ եւ ակամա, որն արդեն պետք է հաղթահարի այն կառավարությունը, որը կձեւավորվի արդեն 2021 թվականին:



57% քվե հավաքելը ընտրությունների առաջին փուլում, միանշանակ կերպով լավ թիվ է Հասան Ռոուհանիի համար, սակայն տպավորիչ չէ այնուհանդերձ: Ավելին այն երբեք էլ թույլ չի տալիս ասելու, որ իրանական հասարակությունը ամբողջովին կամ գոնե ճնշող մեծամասնությամբ աջակցում է հասարակության բարեփոխականների թիմին իրենց նախաձեռնած գործողություններում: Եվ միայն պատրանքները, որոնք ներկայումս առկա են իրանական հասարակության մեջ, թույլ են տալիս ներկայիս նախագահին առաջ շարժվելու եւ հաղթանակ տանելու մի ծրագրով, որը կարելի է ասել, որ լիովին վերացական ժանրից է: Իսկ իրականում, եթե նայենք, ինչ է առաջարկել իր ընտրողներին Հասան Ռոուհանին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Ավելի շատ ազատություն իրանական հասարակության համար եւ ավելի շատ դրական ընկալում մնացած աշխարհի հետ հարաբերություններում, ինչն իր հերթին կավելացնի հասարակության բարեկեցության մակարդակը: Եվ իհարկե «մութ ուժերի» քննադատություն, որոնք այս դեպքում իշխանական համակարգում առկա պահպանողականներն են, որոնց նենգ գործողությունները խանգարում են երկրի համաչափ եւ դինամիկ զարգացմանը եւ խանգարում բարեփոխումների մինչեւ վերջ իրականացմանը:



Դասական իմաստով սա «մենք միայն լավն ենք ուզում, նրանք` միայն վատը»: Տնտեսական իմաստով Ռոուհանին կարող է պարծենալ երկու թվական տվյալով: Իջեցրել է սղաճը 2013-ի 40%-ից մինչեւ ընթացիկ տարվա համար 10% եւ “դժբախտության ինդեքսի” բվազեցումը 2013-ի 41%-ից մինչեւ անցած տարվա դեպքում` 19,5%: Մինչդեռ 2015/2016 թթ Իրանում 18-29 տարեկան տղամարդկանց 31% եւ կանանց 53%-ը չեն ունեցել աշխատանք: Հետեւաբար նաեւ չեն ուցել հնարավորություն բնակարան ձեռք բերելու եւ ընտանիք կազմելու: Միեւնույն ժամանակ, տղամարդկանց 82% եւ կանանց 55% նույն տարքային խմբի համար, ապրել են իրենց ծնողների հետ միասին, իսկ նույն տարիքային խմբի տղամարդկանց 76% եւ կանանց 49%-ը չեն ունեցել ընտանիք: Սա նշանակում է, որ 2011-2016 Իրանի տնտեսական զարգացման հնգամյա պլանը մեղմ ասած եղել է ձախողված եւ կարիք է ունեցել արդիականացման: Արդեն իսկ ընտրություններից հետո Իրանն հայտարարեց, որ հրաժարվում է տիեզերք մարդ ուղարկելու իր գաղափարից, քանի որ իրանական բյուջեն ի վիճակի չէ նման միջոցառում ֆինանսավորելու:



Պարզ է իհարկե, որ նման որոշումը վաղուց է կայացվել, սակայն սպասել են, որպեսզի ընտրական թոհուբոհն անցնի եւ ապա միայն նոր հրապարակեն: Սակայն հարցը միայն տիեզերական ծրագրերի կրճատման մասին չէ: Ավելի խորքային է այն, որ կրճատվել է աշխատանքի արտադրողականությունը, կրճատվում է նաեւ բնակչության եկամուտները: Արդյունքում հնարավոր է դառնում բնակչության աղքատացումն ու չքավոր խավի թվաքանակի աճը: Սա իր հերթին հատկապես բազմազգ ծայրամասերում կարող է բերել ազգայնականության աճին եւ ծայրահեղականության գլուխ բարձրացմանը, որոնք ներկայումս հանդարտ են, քանի որ դեռեւս հնարավոր է նյութական բարեկեցությամբ զսպել: Սրան զուգահեռ էլ տեղի է ունենում հասարակության սոցիալական շերտավորման խորացում եւ ի հայտ են գալիս տեղական օլիգարխների բեւեռացված դասակարգը:



Իգոր Պանկարտենկո



Թարգմանությունը` Արման Գրիգորյանի