Ահաբեկչություն Քաբուլում, զոհվել է 150 մարդ

Ահաբեկչություն Քաբուլում, զոհվել է 150 մարդ

Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, ահաբեկչություն է տեղի ունեցել Քաբուլում: Զոհվել է 150 մարդ: Զոհերի թիվը միտում ունի աճելու: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին: Ընդհանուր տուժածների թիվը վեց հարյուր է: Նախագահ Ղանին հայտնել է նաեւ որ ահաբեկիչների թիրախում եղել են դիվանագիտական կառույցները, որոնք գործում են Քաբուլում: