Քաշքշուկ, բղավոցներ «Սասնա Ծռերի» գործով նիստի ժամանակ․ (տեսանյութ)

Քաշքշուկ, բղավոցներ «Սասնա Ծռերի» գործով նիստի ժամանակ․ (տեսանյութ)

Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստը։ Նիստը սկսվեց միջադեպով․ խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արեգ Կյուրեղյանը ոստիկանների հետ բանավիճում էին, հետո այն վերածվեց վեճի և ոստիկանները բռնի կերպով քաշքշելով հեռացրին Սմբատին, ապա նաև Արեգ Կյուրեղյանին։ Ապակեպատ դահլիճի մյուս կողմում գտնվողների համար անհասկանալի էր, թե որն է վեճի պատճառը։ Նրանք սկսեցին հարվածել ապակուն և բղավել։ Նշենք, որ նիստն ընթանում է ոստիկանության խիստ հսկողության ներքո։



Քիչ առաջ նիստերի դահլիճից դուրս եկավ փաստաբան Արա Ղարագոզյանը, նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը թուղթ է փոխանցել իրեն, այդ պահին ոստիկաններից մեկը վերցրել է թուղթը, այդտեղից էլ սկսվել է վիճաբանությունը։ Նա չկարողացավ ասել, թե ինչու վիճաբանություն տեղի ունեցավ Սմբատ Բարսեղյանի եւ ոստիկանների միջեւ։ Արա Ղարագոզյանը նաեւ նշեց, որ այնտեղ, որտեղ տարել են Արեգին եւ Սմբատին, ծեծկռտուքի ձայներ են գալիս։