Դատապարտյալին բերված թխվածքում երկու դեղահաբ են հայտնաբերել

Դատապարտյալին բերված թխվածքում երկու դեղահաբ են հայտնաբերել

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 27-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Կ. Վ.-ի կողմից բերված հանձնունքի թխվածքի մեջից հայտնաբերել են երկու հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ: Դրանցից մեկում առկա էր0,1 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված, մյուսում` 0,2 գրամ քաշով, «B 8» դաջվածքով դեղահաբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:



Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:



Նախապատրաստվում են նյութեր: