Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը՝ հուլիսի 19-ին

Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը՝  հուլիսի 19-ին

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր հետաձգված հարսանիքը կայանալու է հուլիսի 19-ին։ Ինչպես հայտնել էինք, հարսանիքը պետք է կայանար հունիսի 18-ին, սակայն Խաչատրյանի թոռան մոտ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել, այդ պատճառով հետաձգվել էր։ Այժմ թոռան առողջական վիճակը լավ է, Ֆրանսիայից բերել են Հայաստան, հարսանիքն էլ որոշել են շատ չհետաձգել, քանի որ բազում հյուրեր կան արտերկից։ Մենք հայտնել էինք նաեւ, որ զույգի քավորն ԱՄՆ-ից է, ամուսնությունից հետո էլ նրանք կապրեն արտերկրում, հավանաբար՝ Ֆրանսիայում։



Նշենք, որ Խաչատրյանի դուստրը ամուսնանում է «Դայանա», «Մանգո» եւ մի շարք այլ խանութների սեփականատիրոջ՝ Սերոբի որդու հետ։ Զույգը նշանադրվել է 2015թ․, այդ ժամանակ խնջույքը տեղի էր ունեցել «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված էր ողջ քաղաքական էլիտան։ Հարսանիքը եւս կկայանա «Ֆլորենսում», իսկ պսակադրությունը՝ Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, որի բացումն էլ պետք է լիներ մինչեւ հունիսի վերջ, սակայն ձգձգվում էր։ Մենք տեղեկացանք, որ այժմ եկեղեցու տարածքում ասֆալտապատման աշխատանքներ են արվում, որոնք պետք է ավարտեն մեկ շաբաթվա ընթացքում։ Մինչեւ հարսանիքը եկեղեցու բացումն էլ կանեն։