Չեն քննարկում, բայց ուշադիր հետեւում են «Սասնա ծռեր»-ի դատին

Չեն քննարկում, բայց ուշադիր հետեւում են «Սասնա ծռեր»-ի դատին

Երեկ մենք փորձել էինք իմանալ Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի կարծիքը «Սասնա ծռեր»-ի դատաքննության ժամանակ խմբի անդամների նկատմամբ կիրառված բռնությունների մասին, այն մասին, որ հենց դատարանի խցում խոշտանգել էին նրանց։ 



Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը մեզ տեղեկացրել էր, որ Վազգեն Մանուկյանը խորհրդակցության է հրավիրված եւ իր կարծիքը կհայտնի ավելի ուշ։
Այսօր, երբ կրկին փորձեցինք իմանալ Վազգեն Մանուկյանի կարծիքը, նա ասաց, որ ինքը ժողովի է մասնակցում եւ մեր հարցին կարձագանքի հակիրճ։



««Սասնա ծռեր»-ի դատավարությունն ընթանում է, մենք այդ դատավարությանը չենք խառնվում, բայց ուշադիր հետեւում ենք։ Ինչ վերաբերում է բռնություններին, ապա ցանկացած բռնություն, եթե ապացուցված է, որ այն բռնություն է, պետք է դատապարտել։ Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց մեր զրուցակիցը։ «Դատարանի խցում խոշտանգել են «Սասնա ծռեր»-ի անդամներին, չե՞ք փորձում այն դարձնել Հանրային խորհրդում քննարկման առարկա»,- հարցրեցինք Վազգեն Մանուկյանից։ «Չէ, դատավարության ժամանակ մենք դա քննարկման առարկա չենք դարձնում, բայց ուշադիր հետեւում ենք»,- ասաց Հանրային խորհրդի նախագահը։