Զգուշացեք օձերից

Զգուշացեք օձերից

Օգոստոսի 15-ին, ժամը 18:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:



***



Օգոստոսի 15-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 1-ին շարքի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:



***



Օգոստոսի 15-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 5 դպրոցի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: