Յանուկովիչը մեծացնում է Ռուսաստանում ծնված որդուն. ԶԼՄ-ներ

Յանուկովիչը մեծացնում է Ռուսաստանում ծնված որդուն. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դաստիարակում է իր 3-ամյա որդուն, որ ծնվել է Ռուսաստանում՝ Ուկրաինան լքելուց հետո, ուրբաթ այս մասին հայտնել է Страна.ua համացանցային պարբերականը:



Ավելի վաղ Յանուկովիչի մամլո ծառայությունը հերքել էր գերմանական Spiegel-ի հրապարակումը՝ Յանուկովիչի ամուսնալուծության և իր տնային ծառայողի քրոջ՝ Լյուբով Պոլեժայի հետ կապի մասին՝ այն որակելով մտացածին: 



«Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը զբաղված է հայրական հոգսերով: Նրա մերձավոր շրջապատից հայտնի է դարձել, որ 67-ամյա Վիկտոր Ֆյոդորովիչը մեծացնում է իր որդուն, որ արդեն 3 տարեկան է: Նրա քաղաքացիական կինը՝ Լյուբով Պոլեժայը ծննդաբերել է 2014-ին, Ռուսաստանում: Ստացվում է, որ նա մայդանի օրերին Ուկրաինան լքել է, երբ հղի էր»,- գրում է Страна.ua-ն: