Մերկելը Անկարային սպառնացել է հարաբերությունների վերանայման հնարավորությամբ

Մերկելը Անկարային սպառնացել է հարաբերությունների վերանայման հնարավորությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում Գրմանիայի երկու քաղաքացու ձերբակալումը և հայտարարել, որ այդ գործողությունը կարող է հանգեցնել Բեռլինի և Անկարայի հարաբերությունների վերանայմանը, հաղորդում է Reuters գործակաությունը: 



«Մենք պետք է գործենք վճռական»,- ասել է Մերկելը Նյուրնբերգում՝ գործարար շրջանակների հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ, հաշվի առնելով վերջին դեպքերը, «հնարավոր է Անկարայի հետ հարաբերությունների վերանայումը»: 



Reuters-ի փոխանցմամբ՝ Մերկելի կարծիքով ներկա պահին անընդունելի է Թուրքիայի և ԵՄ միջև մաքսային միություն ստեղծելու շուրջ բանակցությունների շարունակումը: