ԱՄՆ հատուկ ծառայությունները խուզարկություն կանցկացնեն Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում

ԱՄՆ հատուկ ծառայությունները խուզարկություն կանցկացնեն Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները մտադիր են սեպտեմբերի 2-ին խուզարկություն կատարել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում, այդ թվում և դիվանագիտական հաստատության աշխատակիցների՝ նույն շենքում տեղակայված բնակարաններում: 



«Ամերիկյան հատուկ ծառայությունները հրահանգել են, որ սեպտեմբերի 2-ին մինչև ժամը 10-12-ը աշխատակիցները, նրանց ընտանիքները, նույնիսկ կրծքի երեխա ունեցողները լքեն զբաղեցրած տարածքները»,- ասվում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ուրբաթ երեկոյան հրապարակած մեկնաբանության մեջ: 



Զախարովայի խոսքով՝ տեղի ունեցողը ներխուժում է հյուպատոսական հաստատություն և աշխատակիցների բնակարաններ:



«Ընդ որում՝ դիվանագիտական գործունեությամբ զբաղված մարդկանց դուրս են վռդում շենքից, որպեսզի նրանք չխանգարեն Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներին»,- նշել է Զախարովան: