Ահաբեկիչները գրավել են Չեչնիայի խորհրդարանը, կան զոհեր

Ահաբեկիչները գրավել են Չեչնիայի խորհրդարանը, կան զոհեր
Այսօր առավոտյան Չեչենական Հանրապետության խորհրդարանի տարածքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն: Հոկտեմբերի 19-ի առավոտյան, երբ պատգամավորների մեքենաները ներս մտնելիս են եղել խորհրդարանի տարածք, նրանց հետեւից մուտք է գործել նաեւ մի մարդատար ավտոմեքենա` ահաբեկիչներով, որոնցից մեկն իրեն պայթեցրել է պայթուցիկ սարքավորումով: Մյուս երկու ահաբեկիչները հարձակվել են խորհրդարանի շենքի վրա, ինչից հետո սկսվել են կրակոցներ: Ներկա պահին տեղեկություններ կան, որ ահաբեկիչները պատանդներ են վերցրել, կան նաեւ զոհեր, որոշ լուրերի համաձայն, նրանք չորսն են: Շենքի ներսում է նաեւ խորհրդարանի խոսնակ Դուկուվախա Աբուրախմանովը, որը ողջ է: Իրադարձությունների վայր է ժամանել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որն անձամբ է ղեկավարում հակաահաբեկչական գործողությունները: