Լուկաշենկոն անուն չի տա, որ հարեւանները չամաչեն

Լուկաշենկոն անուն չի տա, որ հարեւանները չամաչեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրավապահները հայտնաբերել են 2010 թվականի օգոստոսին Մինսկում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա հարձակում գործած անձանց, սակայն չի հրապարակել նրանց անունները: «Մենք հայտնբերել ենք բոլոր նրանց, ովքեր մեղավոր են, մենք ամեն ինչ գիտենք՝ ինչպես է եղել եւ ով է արել»,- ասել է նախագահը: Նրա խոսքով՝ ձերբակալված անձիք խոստովանել են իրենց մեղքը:



«Մենք պարզապես լռում ենք, որպեսզի մեր հարեւաննրից ոմանք չամաչեն»,- հանցագործների անձը չհրապարակելու վերաբերյալ նշել է Բելառուսի նախագահը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոսոսի 31-ի գիշերը անհայտ անձիք Մինսկում ՌԴ-ի դեսպանատան շենքի ուղղությամբ այրվող հեղուկներով լի շշեր էին նետել, որոնց արդյունքում դեսպանատան տարածքում գտնվող մեքենաներից մեկն այրվել էր:



Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հատնաբերել եւ պատժել մեղավորներին: Իսկ Բելառուսի նախագահը ենթադրել էր, թե հարձակումը կարող է կազմակերպված լինել ռուսների կողմից՝ երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի սրելու համար: Նշենք, որ այդ օրերին ռուսական լրատվամիջոցներում Լուկաշենկոյի դեմ բազմաթիվ հոդածներ էին տպագրվում, ինչը Բելառուսի նախագահը  գնահատում էր որպես Կրեմլի պատվեր: