Կիրկորովը խոստովանել է, որ հոգեկան խանգարում ունի

Կիրկորովը խոստովանել է, որ հոգեկան խանգարում ունի
"Золотой граммофон -2010"-ի ռեժիսոր Մարինա Յաբլոկովային դաժան ծեծի ենթարկելուց հետո Ֆիլիպ Կիրկորովը եւ նրա փաստաբանը հերքում էին միջադեպի փաստը դեռ երեկ: Սակայն այսօր հայտնի երգիչը խոստովանել է, որ նման միջադեպ եղել է, եւ շտապել է տեղեկացնել, որ տարին երկու անգամ իր մոտ նոպաներ են տեղի ունենում, որոնց ժամանակ նա  չի հասկանում, թե ինչ է անում: "Ես ցանկանում եմ ներողություն խնդրել Մարինա Յաբլոկովայից անձամբ եւ հրապարակավ,- հատուկ ընդգծել է Կիրկորովը,- Ես շատ եմ ափսոսում տեղի ունեցածի համար: Ես հասկանում եմ, որ տվյալ կրավիճակում սա այնքան էլ ծանրակշիռ չի հնչում, բայց սա ինձ համար ազդակ է լրջորեն բուժվելու համար: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ իրականում ես ամենեւին այսպիսին չեմ":



Մինչդեռ Կիրկորովի վարքն անտարբեր չի թողել ոչ միայն լայն հասարակայնությանը, այլեւ նրա գործընկերներին: Մասնավորապես կտրուկ հայտարարություններովեն հանդես եկել Իոսիֆ Կոբզոնը, Նիկոլայ Բասկովը, Վալերիան: "Ես պարզապես սարսափած եմ,- խոստովանել է Վալերիան LifeNews ինտերնետ օպարբերականին,- Այս քայլն այնքան անբարոյական է... Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ընդհանրապես ինչ-որ բան ասում, հարցնում ինչ-որ մեկի կարծիքը: Այստեղ կարծիքը միանշանակ է` սա վատ արարք չէ, սա հանցագործություն է: Պետք է իրերը կոչել իրենց անուններով, ով էլ դա կատարած լինի: Ինչպես կարելի է ընդհանրապես ձեռք բարձրացնել կնոջ վրա: Ինձ համար գոյություն չունի տղամարդ, որը հարվածում է կնոջը: Դա ոչնչություն է":