ԲՀԿ-ն փորձում է ընտրազանգված ապահովել

ԲՀԿ-ն փորձում է ընտրազանգված ապահովել
Վրացական համարանիշներով վարորդների բողոքի ալիքը գրավել է ոչ միայն «Ժառանգության», անհաշտ պայքարի ելած Կարապետիչի, ՀԱԿ-ի ուշադրությունը, այլեւ կոալիցիայի ներկայացուցիչ ԲՀԿ-ի, որը նույնպես ուզում է «տեր» կանգնել վարորդական ընտրազանգվածին:



ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է մինչեւ 2011թ. փետրվարի 5-ը Հայաստան մտած վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ կիրառել նախկին մաքսային ռեժիմը եւ այդ արտոնությունը պահպանել մինչեւ 2013թ.: Այսպիսով ԲՀԿ-ն փորձում է ընտրազանգված ապահովել իր համար գալիք ընտրություններում: