Նշանակեց, որ 50 օր լռի՞

Նշանակեց, որ 50 օր լռի՞
Երեկ ԱԺ-ն նոր օմբուդսմեն նշանակեց, որն անմիջապես հայտարարություն տարածեց, թե՝ 50 օր ուզում է լռել: Իսկ ո՞վ է պատասխան տալու այն անհեթեթ վիճակի համար, որն ստեղծվել է հենց իր՝ Կարեն Անդրեասյանի կողմից կյանքի կոչված օրենքների պատճառով: Տպագիր ԶԼՄ-ների դեմ նախաձեռնված դատական պրոցեսներին ու աստղաբաշխական տուգանքներին են երեկ անդրադարձել մի շարք լրատվական կազմակերպություններ. «Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին` հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Մշակել համապատասխան պարզաբանումներ` ձեւակերպելով բարոյական վնասի փոխհատուցման բանական եւ հիմնավոր սահմաններ` այդպիսով ապահովելով յուրաքանչյուր գործով դրա կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու հնարավորություն»: