Հայ-թուրքական բարեկամության արձանը կքանդվի

Հայ-թուրքական բարեկամության արձանը կքանդվի
Թուրքիան կքանդի հայ-թուրքական բարեկամություն եւ խաղաղություն խորհրդանշող «Մարդկության հուշարձանը»: Էրզրումի վարչական դատարանը չեղյալ է համարել իր կողմից ընդունված նախորդ որոշումը, որով դադարեցվել էր արձանի ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ «Մարդկության հուշարձանը» քանդելու հրահանգը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր տվել: Թուրքական մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ վարչապետի կարգադրության պատճառը Ադրբեջանի ճնշումն է եղել: Հայ-թուրքական բարեկամության արձանի քանդումը, ըստ էության, Ալհամ Ալիեւի «ձեռքով» է տեղի ունենում: