Կճոյանի վերաբերմունքը կանանց նկատմամբ

Կճոյանի վերաբերմունքը կանանց նկատմամբ
Վերջին շրջանում աղմուկ հանած պատմություններից մեկը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի «Բենթլիի» պատմությունն էր. վերջինս անհայտ պայմաններում, անհայտ անձի կողմից նվեր էր ստացել այդ թանկարժեք մեքենան:



Քանի որ Կճոյանի անձի հանդեպ նման հետաքրքրություն կա, մենք որոշեցինք տպագրել նրա մտերիմ ընկերներից մեկի պատմածը: Մի առիթով ընկերները նրանից հետաքրքրվել են հոգեւորականների ամուսնությունների, կանանց նկատմամբ վերաբերմունքի, կուսակրոնության ավանդույթի վերաբերյալ: Հայտնի հոգեւորականը շատ օրիգինալ բացատրություն է տվել: Նա ասել է, որ, ճիշտ է, բարձրաստիճան հոգեւորականներին արգելված է ամուսնանալ, բայց ոչ Աստվածաշնչում, ոչ մյուս հոգեւոր գրքերում բառ անգամ չկա այն մասին, որ հոգեւորականը չպետք է սեռական հարաբերությունների մեջ մտնի կանանց հետ, չպետք է սիրի, ցանկանա ու տիրանա կնոջը: Նա հայտարարել է, որ կարող են տող առ տող կարդալ իր նշած գրականությունը եւ նման արգելք չեն հայտնաբերի, ուստի եւ ինքը, եւ մյուս հոգեւորականներն օգտվում են կյանքի բոլոր բարիքներից: