97-ամյա տատիկը աշխատանքի է տեղավորվել

97-ամյա տատիկը աշխատանքի է տեղավորվել
Միջին տարիքի կանայք սովորաբար դժգոհում են, թե իրենց դժվար է աշխատանքի տեղավորվել, քանի որ գործատուները երիտասարդ եւ գրավիչ աղջիկների են նախընտրում:



Իսկ Քենթի բնակիչ Մերի Պոնչինն իր օրինակով ապացուցում է, որ աշխատանքի անցնելու համար երբեք ուշ չէ:



97-ամյա կնոջ աշխատանքի են վերցրել տեղական հիվանդանոցում: Տատիկը դիմավորելու է հիվանդանոցի այցելուներին եւ նրանց խորհուրդ է տալու, թե որ մասնագետի մոտ անցնեն ստուգման կամ բուժման նպատակով:



«Ես մեկուկես ամիս ժամանակ ծախսեցի եւ վերջապես գտա այն աշխատանքը, որը ինձ հարմար է»,- ասում է աշխատանք ունեցող կանանցից թերեւս ամենատարեցը:



«Չնայած որ Մերին արդեն 97 տարեկան է, նա հիանալի է կատարում իր պարտականությունները, մենք որեւէ խնդիր չունենք աշխատակիցների տարիքի հետ կապված, որեւէ խտրականության չենք ենթարկում նրանց»,- ասել է հիվանդանոցի փոխտնօրեն Դեվիդ Կեմպբելը: