Ջրամբարում դիակ է հայտնաբերվել

Ջրամբարում դիակ է հայտնաբերվել
Այսօր`  ժամը 10.42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարի ջրատարի խողովակների մոտակայքից դուրս են բերել Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ՝ 1957թ. ծնված Ս. Հովհաննիսյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: