Օրվա կադրը. փորձության խաղողը

Օրվա կադրը. փորձության խաղողը

Ասում են, որ այս տարի խաղողի բերքն աննախադեպ է: Անկեղծ ասած, ամեն տարի էլ այդ բանն ասում են: Իսկ հետո սկսվում է գյուղացիների չարչարանաց աշունը: Նույնիսկ գյուղնախարարությանը կից հոգևորականների աղոթքները չեն թեթևացնում նրանց հոգսերը: Միգուցե  վաղվա Խաղողօրհնեքի ծե՞սը շահեկան ներգործություն ունենա և բարեհաճ Տերն այս անգամ փորձության չտանի մեր բազմաչարչար հողագործներին: