Մեկն` անեկդոտ, մյուսը` Թումանյան

Մեկն` անեկդոտ, մյուսը` Թումանյան

Այսօրվա Ազգային ժողովի նիստին ելույթ է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին: Այդ առիթով պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետևյալ  անեկդոտն է պատմել. «Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին և խնդրում օգնել ընտրություններում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանինն ուղարկում են Ամերիկա, որպեսզի օգնի հաղթել: Արդյունքում՝ նախագահ է ընտրվում Սերժ Սարգսյանը»: 



Մուկուչյանը ի պատասխան հիշել է Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հետևյալ տողը. «Դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան»: