Առաջարկվեց կոնսերվացնել խորքային հորերը

Առաջարկվեց կոնսերվացնել խորքային հորերը

Այսօր Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Օրակարգային այլ հարցերի թվում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի առաջարկով պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախարարը նշեց, որ Արարատյան ջրավազանում բավարար չափով չկանոնակարգված ջրօգտագործման հետեւանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, որը փոխելու կամ բարելավելու համար առաջարկվում են համապատասխան քայլեր: Առաջարկվում է Արարատյան ջրավազանում լուծարել 525 եւ կոնսերվացնել 470 խորքային հորեր, ինչպես նաեւ էապես մեծացնել ջրագողության համար սահմանված վարչական տուգանքների չափերը:



ԱԺ գլխադասային՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր. այն ներկայացրեց Լյովա Խաչատրյանը: