Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալերեն թարգմանության շնորհանդեսը

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալերեն թարգմանության շնորհանդեսը

Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանությունը վատիկանյան «Չենտրո Ռուսիա էկումենիկա» (Centro Russia Ecumenica) մշակութային կենտրոնում կազմակերպել է ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:



 



Ողջունելով ներկաներին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր ելույթում ընդգծել է ցեղասպանություն վերապրածների հետագա սերունդների կողմից՝ պապերի տեսած սարսափելի իրադարձությունների մասին հուշերն ամբողջ աշխարհով բարձրաձայն հնչեցնելու կարևորությունը:



 



Շնորհանդեսի շուրջ 100 ներկաների թվում էին Վարուժան Ոսկանյանը, Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, Սուրբ Աթոռի բարձաստիճան այլ ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, մասնավորապես՝ Պերուի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ուրուգվայի, Խորվաթիայի, Բուլղարիայի և այլ երկների դեսպաններն ու դիվանագետները, ինչպես նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների բարձաստիճան եկեղեցականներ, վատիկանյան, ռումինական և իտալական մշակույթի և գիտական շրջանակների, մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ: