Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթ Հայաստանում

Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթ Հայաստանում

1985 թ.-ին Եվրամիությունը Միլանի գագաթաժողովում որոշում ընդունեց մայիսի 9-ը նշել որպես «Եվրոպայի օր»: «Եվրոպայի օրը» դրոշի, հիմնի և միասնական տարադրամի հետ միասին դարձել է խաղաղության, միասնության և համընդհանուր եվրոպական արժեքների խորհրդանիշը:



 



Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում կմեկնարկեն մայիսի 17-ին և կնշվեն մինչև մայիսի 24-ը Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ վայրերում:



Հանրային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Մանրամասները և մասնակցության պայմանները Եվրոպայի օրվա ծրագրում։