Պան Գի Մունը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ

Պան Գի Մունը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջազգային հանրությանը կրկին կոչ է արել գնալ Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորմանը: Ինքն անձամբ պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում և հանդես գալ որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև:



 



«Ես կոչ եմ անում բոլոր մասնակիցներին նորից հանդիպել բանակցությունների սեղանի շուրջ և կողմնորոշվել, թե ինչն այնպես չի ընթանում և ինչու է շարունակվում բռնությունը: Ես ամենավճռական կերպով կոչ եմ անում ուկրաինացիներին և նրանց գործընկերներին գտնել այս ճգնաժամի խաղաղ լուծումները, քանի դեռ այն դուրս չի եկել վերահսկողությունից»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարռուղարը:



 



Պան Գի Մունը նշել է նաև, որ իր ցանկոթյունը՝ հադես գալ որպես խաղաղ բանակցությունների մջնորդ ինքն արդեն փոխանցել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ ղեկավարություններին: