Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ

Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 3-5 աստիճանով:



Երևանում մայիսի 22-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:



Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +24 +26, երեկոյան +18 +20, գիշերը +13 +15 աստիճան: