Երկկողմանի անանցանելի է դարձել Վանաձոր-Ալավերդի ճանապարհը

Երկկողմանի անանցանելի է դարձել Վանաձոր-Ալավերդի ճանապարհը

Այսօր` ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանքային փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։



 



Վթարի վայրում ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատանքներ են կատարում «Լոռու ՃՇՇ» ՓԲ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲ-ի աշխատակիցները։   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհը բացվելուն պես կտրվի լրացուցիչ հաղորդակցություն:



 



Իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ը ծածկվել է ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:   ԱԻՆ-ի հավաստիացմամբ` այս պահի դրությամբ արգելափակված ավտոմեքենաներ չկան, ավտոճանապարհը մաքրում են: