Քարաթափում Կապանում

Քարաթափում Կապանում

Լուսաբացին միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում («Ծակ քարի» մոտակայք), տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:



Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:



Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան հատվածում (10-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (5×17մ):



Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են երթևեկությանը խոչընդոտող քարերը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:



Ժամը 08.00-ի դրությամբ դեպքի վայր են ժամանել «Գորիսի» ՃՇՇ աշխատակիցները:



Ավտոճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը վերականգնվել է:



Ժամը 08.35-ին հրշեջ- փրկարարները և «Գորիս ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան 10-րդ կմ-ում հեռացրել են քարերը, և ճանապարհահատվածը դարձել է ամբողջովին երթևեկելի:



ԱԻՆ