Մենք ընկալելի ենք Euronews-ին ոչխարների տեսքով

Մենք ընկալելի ենք Euronews-ին ոչխարների տեսքով

Հայաստանն ուրիշ խորհրդանիշ չունի՞: Մի ժամանակ, ինչքան հիշում եմ, Հայաստան ասելուց մեր Մասիսը, մեզ համար թանկ մասունքներ էինք հիշում: Մինչև հիմա էլ, երբ Մասիս են ասում, հայի պռոշը ճաքում ու իր կորցրած հայրենիքն է հիշում: Իր ողբերգությունն է հիշում, հավերժական, իր աչքի առաջ ցից կանգնած իր հավերժական ողբերգությունը: Այս ի՞նչ օրի հասանք, որ մեր ողբերգությունը փոքրացրինք ու Մասիսից դարձրինք անմոռուկ, չէ՞ որ մենք կենդանի զոհ ու վկա ունեինք ու մոռացել ենք նրան: Մոռացել ենք, ու Հայաստանի խորհրդանիշն ընտրելու բախտ վիճակվել է Ազգիս «յումորիստներին»: Հովհ Շիրազը կենդանության օրոք իր անտիպ բանաստեղծությունները միշտ ուղարկում էր ինձ, ու ես հիշում եմ Մասիս սարի վերաբերյալ հետևյալ տողերը.



 



Կանգնեմ Մասսի աստվածամերձ գագաթին



Ու վրեժիս հրաբուխը թքեմ թուրքի ճակատին:



Երբ Հայոց ցեղասպանության խորհրդանիշը փոքրացրինք ու անմոռուկ դարձրինք, անմոռուկ ծաղիկը, ու մեր հույսը դրինք խոտատեսակի վրա,  ինչու՞ ենք զարմանում, երբ Euronews- ը Հայաստանի, ՀՀ իշխանությունների մասին խոսելուց հետո ոչխարների հոտ է ցույց տալիս: Եվ դա դեռ պատահականությու՞ն եք համարում…  Մենք ընկալելի ենք Euronews-ին  ոչխարների տեսքով, ովքեր, ի փառս մեր հումորիստների, իրենց խորհրդանիշը համարում են խոտը կամ բույսը… Առավել վերամբարձ ոճով՝ անմոռուկը:



 



Մնում է ընդամենը երեխայի պես հակադարձել՝ ոչխարը դուք եք ու ձեր պապերը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ