ՀՀ բյուջեի նկատմամբ «գիտնականների» անհագ ախորժակը բավարարելու ձեւերի մասին

ՀՀ բյուջեի նկատմամբ «գիտնականների» անհագ ախորժակը բավարարելու ձեւերի մասին

Վերջին 22 տարիների ընթացքում վկա ենք հայ գիտնականների եւ պետության մշտական վեճին․ գիտնականը՝ թե ֆինանսավորումը փոքր է, պետությունը՝ թե Դուք պետությանը շոշափելի արդյունք չեք տալիս: Պետությունն այս հարցում անխոս ճիշտ է, որովհետեւ, եթե գիտնականները արդյունք են համարում լրագրերում (մասնավորապես՝ արտասահմանյան) տպված գիտական հոդվածները, ապա այն մատչելի չէ մեր ինժեներներին եւ տեխնոլոգներին եւ պրակտիկորեն չի նպաստում Հայաստանի տնտեսական կամ պաշտպանական համակարգի զարգացմանը: Բայց, հարգելի պարոնայք, այս վեճում Դուք եւս ունեք Ձեր մեղքը՝ գիտությանը հատկացվող ֆինանսները բյուջեում ճիշտ չեն հասցեավորվում: Առաջարկում եմ արդեն բյուջեի կազմման ժամանակ մի փոքր մանրամասնել հատկացվող ֆինանսների բաշխման սխեման: Այն ներկայացնում եմ ստորեւ.
ՀՀ բյուջեում գիտության համար նախատեսված ֆինանսների բաշխման սխեմա
Բյուջեի ենթահոդ-ված Ենթահոդվածի անվանումը Հատկացվող գումարը
%-ով
X.1 Գիտության կառավարման վարչական ապարատին հատկացվող ֆինանսները 10
X.2 Գիտական հետազոտություններին հատկացվող ֆինանսները 90



Ծանոթություն: Այստեղ առաջին սյունում X-ով նշանակվում է հիմնական բյուջեում գիտության համար հատկացվող ֆինանսների հոդվածի համարը:
X.1 ենթահոդվածն ընդգրկում է թե հանրապետական եւ թե տեղական մակարդակով գիտական վարչարարության իրականացման համար հատկացվող ծախսերը (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Պետ. Գիտ. Կոմ, գիտական հիմնարկների տնօրինություններ):
2. ՀՀ բյուջեում գիտական հետազոտությունների համար նախատեսված ֆինանսների բաշխման սխեմա
Բյուջեի ենթահոդ-ված Ենթահոդվածի անվանումը Հատկացվող գումարը
%-ով X.2 գումարի նկատմամբ Հատկացվող գումարը
%-ով բյուջեի հիմնական տողի նկատմամբ
X.2.1 Հասարակական գիտություններին հատկացվող ֆինանսներ 10 9
X.2.2 Բնագիտական գիտություններին հատկացվող ֆինանսներ 90 81



ՀՀ բյուջեում բնագիտական գիտությունների համար նախատեսված ֆինանսների բաշխման սխեմա



Բյուջեի ենթահոդ-ված



Ենթահոդվածի անվանումը Հատկացվող գումարը
%-ով X.2.2 գումարի նկատմամբ Հատկացվող գումարը
%-ով բյուջեի հիմնական տողի նկատմամբ
X.2.2.1 Բնագիտական հիմնարար գիտությունների համար հատկացվող ֆինանսներ 10 8
X.2.2.2 Բնագիտական կիրառական գիտությունների համար հատկացվող ֆինանսներ 90 73



Ծանոթություն: Որպես X.2.2.1 կետի կատարման հաշվետվություն, գիտական օղակները կարող են որպես արդյունք ներկայացնել տպագրված գիտական հոդվածները:
ՀՀ բյուջեում բնագիտական կիրառական գիտությունների համար նախատեսված ֆինանսների բաշխման սխեմա
Բյուջեի ենթահոդ-ված



Ենթահոդվածի անվանումը Հատկացվող գումարը
%-ով X.2.2.2 գումարի նկատմամբ Հատկացվող գումարը
%-ով բյուջեի հիմնական տողի նկատմամբ
X.2.2.2.1 Կիրառական գիտությունների ասպարեզում գիտահետազոտական աշխատանքներին հատկացվող ֆինանսներ 10 7
X.2.2.2.2 Փորձարարանախագծային աշխատանքների համար հատկացվող ֆինանսներ 90 66



Ծանոթություն: Որպես X.2.2.2.1 կետի կատարման հաշվետվություն, գիտական օղակները կարող են որպես արդյունք ներկայացնել տպագրված գիտական հոդվածները:
Որպես X.2.2.2.2 կետի կատարման հաշվետվություն, գիտական օղակները պետք է որպես արդյունք ներկայացնեն կատարված փորձարարանախագծային աշխատանքների ներդրման արդյունքում ստացված շահույթը դրամով կամ տեխնիկատնտեսական հաշվարկով որոշվող շահույթի գնահատականը կամ ՀՀ ՊՆ-ի կողմից տրված պաշտպանական համակարգի հուսալիության բարձրացման գնահատականը, որն ստացվել է գիտական աշխատանքների ներդրման արդյունքում:



Հարգելի պարոնայք, ինչպես նկատում եք, բյուջեի վերը նշված բաշխման դեպքում ֆինանսների հիմնական մասի ծախսումը՝ 66%, պետք է տա երկրի համար շոշափելի արդյունք, իսկ ծախսերի հսկումը դառնում է լիովին վերահսկելի ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից:
Այս նամակիս ես պատասխան չեմ ակնկալում: Առաջարկներիս հերքման դեպքում դրան պատասխանելու հոգս մի քաշեք:



Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ