«Կնքահայրը» ֆիլմից հայտնի առանձնատունը վաճառքի են հանել

«Կնքահայրը» ֆիլմից հայտնի առանձնատունը վաճառքի են հանել

«Կնքահայրը» ֆիլմում (1972) Կորլեոնե ընտանիքի առանձնատունը վաճառքի է հանվել: Այս մասին հաղորդում է BBC-ին:



Նյու-Յորքի Սթեյթեն-Այլանդ թաղամասում գտնվող այս առանձնատունը վաճառվում է 2.9 մլն. դոլարով: Առանձնատունն ունի հինգ ննջասենյակ և յոթ լոգասենյակ:



Ընդհանուր առմամբ տանը կա ավելի քան 15 սենյակ, այդ թվում մարզասրահ, խաղասրահ և չորս մեքենաների համար նախատեսված ավտոտնակ:



«Տան սեփականատերերը կատարել են հսկայական աշխատանք: Նրանք վերանորոգել և գեղեցկացրել են առանձնատունը, այդ թվում առաջին հարկում տեղակայված գրասենյակը՝ փորձելով այն դարձնել հենց այնպիսին ինչպես որ ֆիլմում է»,- ասել է անշարժ գույքի գործակալ Ջոզեֆ Պրոֆասին: