Բերքի վնաս չենք կրել, Հրաչ Բերբերյան

Բերքի վնաս չենք կրել, Հրաչ Բերբերյան

Ապրիլի 23-24-ին Հայաստանի արևելյան շրջաններում տեղացած ձյունը ծաղկած ծառերին վնաս է հասցրել, սակայն ընդհանուր բերքի վրա դա ազդեցություն չի կարող ունենալ։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։



«Արարտյան հարթավայրում եղանակային պայմաներն ավելի բարենպաստ են եղել, իսկ մենք հիմնականում բերքը ստանում ենք Արարատյան հարթավայրից»,- ասել է նա։



Ապրիլի 23-24-ին ձյուն է տեղացել Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում։ Գիշերային ժամերին լեռնային գոտիներում գրանցվել է մինչև 4 աստիճան ցուրտ:



«Որոշակի չափով բերքը կնվասի, բայց օրինակ՝ Շիրակի մարզը երբեք մրգի տարածաշրջան չի եղել։ Այնտեղ ծառերը նոր են սկսում ծաղկել, և ինչ-որ չափով, իհարկե, ցրտահարվել են»,- ասել է Բերբերյանը։



Ինչ վերաբերում է աշնանացանին, ապա ըստ Բերբերյանի՝ դրանք չեն վնասվել։ «Աշնանացանը որևէ վնաս չի կրել»,- ասել է նա։