Ինչպես է սերն ազդում ուղեղի վրա

Ինչպես է սերն ազդում ուղեղի վրա

Յոթ փոփոխություններ, որոնք հնարավոր են միայն այն ժամանակ, երբ մենք գիտենք, որ դա սեր է․



Մենք ընկնում ենք կախվածության մեջ
Սերը հաճախ անվանում են թմրանյութ: Երբ մենք սիրահարված ենք, մեր ուղեղում ակտիվանում են այն նույն մասերը, ինչ թմրանյութերից կախվածության ժամանակ: Մենք էյֆորիա ենք զգում և ցանկություն ունենալ այդ ապրումները նորից և նորից:



Մենք մտածում ենք ոչ թե սեփական ես-ի, այլ մենք-ի մասին
Նրա փոխարեն, որ ասենք և մտածենք ես, մենք սկսում ենք խոսել և մտածել մենք: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր հաճախ են օգտագործում «ես», «իմ», «ինձ» դերանունները ավելի հակված են դեպրեսիային, քան նրանք, ովքեր սովորեն ասել «մենք» և «մեր»:



Մենք դառնում ենք ավելի իմաստուն
Սերը օգտակար է հոգեկանի համար: Սիրահարների մոտ բարձրանում է դոֆամին հորմոնի մակարդակը, որը կապված է հաճույքի, ցանկության և էյֆորիայի հետ: Հարաբերությունները նպաստում են երկարակեցությանը, իմաստությանը և ամուր հոգեկան առողջությանը:



Մենք պատրաստակամ աջակցում ենք ուրիշներին
Վստահությունը և աջակցությունը շատ կարևոր են հարաբերությունների համար: Հետազոտությունները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ցույց են տալիս, որ երբ մենք սիրահարված ենք, ճակատային բլթերի ակտիվությունը իջնում է, որոնք պատասխանատու են քննադատության համար և մենք քիչ ենք ուզում քննադատել այն մարդկանց, ովքեր մեզ համար կարևոր են:



Մենք ավելի քիչ ենք հակված սթրեսին
Մեր ուղեղը չի մոռանում սիրելի մարդու առաջին հպումներից առաջացած զգացողությունները: Երբ մենք ուղղակի բռնում ենք զուգընկերոջ ձեռքը, սա պաշտպանում է նրան սթրեսից, իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում ցավը:



Հաճույքի կենտրոնը ուղեղում ուղղակի փայլում է                                                       Հետազոտելով մարդկանց ուղեղի հակազդումները, ովքեր սեր են խոստովանել միմյանց, հետազոտողները գտան, որ նրանցից յուրաքանչյուրի հաճույքի կենտրոնի ակտիվությունը կտրուկ բարձրանում է սիրելիի նկարից: Իսկ սթրեսի նկատմամբ հակազդման հետ կապված ուղեղի կենտրոնում ակտիվությունը հակառակը իջնում է:



Մենք մեզ ապահով ենք զգում
Հարաբերությունները, որոնք կապում են սիրահարներին, նման են մոր և երեխայի փոխհարաբերություններին: Հենց այդ պատճառով մեր ուղեղում միանում է «ներքին երեխան» և մեզ վերադառնում են մեր մանկական զգացողությունները, օրինակ`տոտալ անվտանգության: