Հունաստանն էլ բոյկոտեց Բաքվի օլիմպիադան

Հունաստանն էլ բոյկոտեց Բաքվի օլիմպիադան

Հունաստանի նախագահը չեղյալ է հայտարարել Բաքվի եվրախաղերի բացմանը մասնակցելու որոշումը: Այդ մասին APA -ին տեղեկացրել են Հունաստանի արտգործնախարարությունից: Պաշտոնական Աթենքը որոշել է Բաքվի եվրաօլիմպիադայի բացմանը մասնակցել սպորտի փոխնախարաի մակարդակով:



Ավելի վաղ Հունաստանի նախագահը համաձայնել էր ընդունել հրավերը, սակայն Բաքվում Հունաստանի դեսպանը նրան հղած հատուկ նամակով կարողացել է տարհամոզել: Դեսպանը մասնավորապես ասել է, որ պետք է պահպանել պարիտետը, եթե նախագահը չի մասնակցել Մոսկվայի հաղթանակի տոնակատարությանը, ապա պատշաճ չէ, որ մասնակցի Բաքվի եվրախաղերի բացմանը: APA գործակալությունը տեղեկացնում է, որ Բաքվում եվրոպական մի շարք այլ երկրների դեսպաններ նման բովանդակությամբ նամակներ են հղել իրենց մայրաքաղաքներ: Հավանական է, որ եվրոպական ոչ մի երկրի առաջնորդ չի ընդունի Իլհամ Ալիեւի հրավերը: