Ինչո՞ւ է ինքնասպանություն գործել. քննություն է տարվում

Ինչո՞ւ է ինքնասպանություն գործել. քննություն է տարվում

Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երեւանի բնակիչ Արտակ Հարությունյանի մահվան պատճառները։



2015թ հունիսի 5-ին՝ ժամը 11:25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնից հաղորդում է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից մարդ է նետվել, ինչի հետեւանքով մահացել է:



Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:



Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը, ով Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ է, 41 տարեկան։



Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնասպանություն գործելու պատճառները։