Թոքմաջյանի շանսերն ո՞վ ունի...

Թոքմաջյանի շանսերն ո՞վ ունի...

Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը համոզված է, որ ռեկտորի ընտրություններում հաղթողը ինքն է լինելու. «Ես արդեն հաղթել եմ, մենք արդեն հաղթել ենք: Եթե շանսեր չունենայի` չէի առաջադրվի: Ես իմ շանսերը բարձր եմ գնահատում»: Իսկ թե որքան ձայն կհավաքի՝ հարցին Հովհաննես Թոքմաջյանը ծիծաղով պատասխանեց. «Այնքան, ինչքան անհրաժեշտ է»:



Իսկ եթե լուրջ ապա Թոքմաջյանն ասում է, որ անկախ ընտրությունների ելքից, ինքը կոլեկտիվի հետ միասին շարունակելու է բարգավաճեցնել պոլիտեխնիկը. «Կոլեկտիվի հետ միասին շարունակելու են ոտքի կանգնեցնել պոլիտեխնիկը, մենք արդեն հաղթել ենք, քանի որ ոչ ոք այլեւս չի կարող դոկտորին ստորացնել, ոչ ոք չի կարող դոկտորի վրա գոռալ: Ասելով, որ հաղթել եմ՝ ես դա նկատի ունեմ»:



Նա ամենևին էլ համակարծիք չէ շրջանառվող այն լուրերին, որ իշխանությունները սատարում են մրցակցի` Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը:



«Ընտրություններում հաղթելու իմ շանսերը մեծ են»,- ասաց Թոքմաջյանը: