Տիգրան Համասյանը՝ Զվարթնոցի տաճարում

Տիգրան Համասյանը՝ Զվարթնոցի տաճարում

«Լույս ի լուսո» նախագծի շրջագայությունների շրջանակում հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը եւ Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան) հունիսի 11-ին, ժամը 20․00-ին Զվարթնոցի տաճարում հանդես կգան բացօթյա համերգով, որի մուտքն ազատ կլինի։ Հանդիսատեսը Զվարթնոցի տաճար կարող է մտնել մուտքավճարով (250դր․)։ Առաջիկայում նույն ծրագրի շրջանակներում Տիգրան Համասյանը համերգներ կունենա նաեւ Ստեփանակերտում, Գյումրիում, Թբիլիսիում, Աղթամար կղզում, Դիարբեքիրում, Ստամբուլում եւ էլի մի քանի քաղաքներում։