Երեխան, ում հայ բժիշկները ապրելու շանսեր չէին տալիս, գերմանացիների օգնությամբ շուտով քայլելու է. մայրը դիմում է հանրության աջակցությանը | տեսանյութ

Երեխան, ում հայ բժիշկները ապրելու շանսեր չէին տալիս, գերմանացիների օգնությամբ շուտով քայլելու է. մայրը դիմում է հանրության աջակցությանը | տեսանյութ

Երևանաբնակ 5-ամյա փոքրիկ Հայկ Ներսեսյանը ծնվել էր 5.5 ամսականում Մանկական ուղեղային կաթվածով: Բժիշկները նրան ապրելու շանսեր չէին տալիս և առաջարկում էին մորը հրաժարվել երեխայից, սակայն նա մինչ օրս համառ պայքարում է զավակի առողջացման համար: Հայրը նրանց լքեց հենց հիվանդանոցում, սակայն գտնվեցին բազմաթիվ բարի մարդիկ, ովքեր կանգնեցին նրանց կողքին: Հանգանակությունների շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել նախավիրահատական բուժման կուրս Գերմանիայի Դաշնությունում: Այժմ Հայկը ինտենսիվ վերականգնողական բուժման մեջ է, նրան նախապատրաստում են վիրահատության, որի արդյունքում նա կկարողանա քայլել: Վիրահատության օրը գերմանական կլինիկայում արդեն նշանակված է՝ 15.03.2016թ.: Հայկն արդեն 2016 թվականի փետրվարին պետք է լինի կլինիկայում: Թեև մինչև վիրահատությունը դեռ բավական ժամանակ կա, սակայն դրա համար անհրաժեշտ գումարը շատ մեծ է, իսկ մայրը դրա հնարավորությունը չունի, և դիմում է հանրության օգնությանը:
Պայծառ Ներսեսյանի հեռախոսահամարն է՝ +37493 58-66-21:



ՎՏԲ-Հայաստան բանկում Հայկի մայրիկի՝ Պայծառ Ներսեսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16046032978404 /ՀՀ դրամ/, 16046032978405 /ԱՄՆ դոլար/, 16046032978406 /Եվրո/, 16046032978407 /ՌԴ ռուբլի/, ArCa քարտի համարը՝ 6769307100031522, SWIFT:ARMJAM22: