«Ոչ թալանին» երթը մեկնարկել է՝ չնայած ոստիկանության նախազգուշացումներին

«Ոչ թալանին» երթը մեկնարկել է՝ չնայած ոստիկանության նախազգուշացումներին

«Ոչ թալանին» շարժման բողոքի երթը դեպի Բաղրամյան 26 մեկնարկել է: Ակտիվիստներից Մաքսիմ Հակոբյանի հավաստմամբ՝ այն խաղաղ երթ է լինելու և ոչ մի օրենք չի խախտվի:



Դրան հակառակ՝ Ոստիկանությունը պնդում է, որ երթը դեպւ Բաղրամյան 26 իրազեկված չէ, և իրենք կկանխեն այն:



Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները, «Ազատ, անկախ հայաստան» և «մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով Թումանյան փողոցով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ ուղղություն կվերցնեն դեպի Բաղրամյան26՝ նախագահի նստավայր:



Մեր թղթակիցը հաղորդում է նաև, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և բախում տեղի ունենա ցուցարարների  և ոստիկանների միջև, որոնք պատ են կազմել Բաղրամյան պողոտայում:



Ոստիկանական խմբերը Բաղրամյան պողոտա են ժամանել դիմակներով ու սաղավարտներով: