Օսիպյանը հորդորում է ակտիվիստներին վերադառնալ Ազատության հրապարակ (լուսանկարներ, ուղիղ միացում, թարմացվում է)

Օսիպյանը հորդորում է ակտիվիստներին վերադառնալ Ազատության հրապարակ (լուսանկարներ, ուղիղ միացում, թարմացվում է)

Բաղրամյան պողոտայում, հանդիպելով ոստիկանության պատին, «Ոչ թալանին» շարժման բողոքի երթի մասնակիցները, չգտնելով այլ շարունակություն, Գրողների միության շենքի մոտ նստեցին գետնին և հայտարարեցին նստացույց այնքան ժամանակ, մինչև նախագահական նստավայրից որևէ մեկը, իսկ ցանկալի է որ հենց Սերժ Սարգսյանը մոտենա և լսի իրենց պահանջները:



«ՀՀ նախագահը պատրաստ է ընդունել «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի երթի մասնակիցներից երեք-չորս հոգու` պայմանով, որ երթի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ»,- ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան` փոխանցել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը:



Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն չեն համաձայնվել ներկայացրած առաջարկին: Նույն առաջարկը ներկայացրել է նաև Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:



Երթի մասնակիցները շարունակում են նստած մնալ: Կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը կոչ է արել չտրվել սադրանքների, չշփվել ոստիկանների հետ և ոչ մի քայլ առաջ չգնալ:



Լրագրողներին հեռացնելով իրենց և ցուցարարների միջև եղած տարածքից, ոստիկանները մի քանի քայլ շարժվեցին դեպի ցուցարարները, սակայն վերջիններս շաունակեցին նստած մնալ՝ առաիթ չտալով բախման:



«Նախագահն առաջարկեց 5 հոգանոց խումբ կազմել և հանդիպել իրեն. ինչու՞ հրաժարվեցիք»,- հարցրեց Բագրատ սրբազանը, ինչին ի պատասխան Մաքսիմ Սարգսյանն ասաց, թե այստեղ չկան այն 5 մարդիկ, որոնց հնարավոր է վստահել ու ուղարկել բանակցության:



Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, վկայակոչելով ՀՀ համապատասխան օրենքը՝ հայտարարեց, որ ժամը 23:00-ից հետո բնակելի վայրերում չի թույլատրվում աղմկել: Պատասխանելով ակցիայի մասնակիցներից մեկի հարցին, թե խաղաղ չէ՞, արդյոք, իրենց ակցիան, Օսիպյանը պատասխանեց. «Խաղաղ է, բայց ոչ օրինական»:



Նա ևս մեկ անգամ հորդորեց արձագանքել ՀՀ Նախագահի կոչին, այն է՝ կազմել հինգհոգանոց խումբ ու գնալ բանակցությունների, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցներն ասացին, որ չկան այդ հինգը, որոնք բոլորի վստահությանն են արժանացել և որոնք կկարողանան հաղորդել բոլորի պահանջը:



Փոխոստիկանապետն ասաց, որ կսպասեն մինչև ժամը 23:00-ն , հետո կդիմեն համապատասխան միջոցների և ժողովրդին կհեռացնեն տարածքից:



Չնայած փոխոստիկանապետի հորդորին, նստացույցի մասնակիցները և նրանց սատարող քաղաքացիները չեն հեռանում տարածքից:



Որոշ տեղեկույուններով՝ ոստիկանության շարքերը «շփման գծում» գնալով խտանում են: Նրանց են միանում լրացուցիչ ուժեր բաղրամյան պողոտայի վերևի հատվածից:



Կեսգիշերն անց բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին քննարկել Բաղրամյան պողոտայում մնալու նպատակահարմարությունը: «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները նպատակահարմար են գտնում վերադառնալ Ազատության հրապարակ և շարունակել նստացույցը: Երթին միացած այլ քաղաքացիներ, սակայն, պահանջում են մնալ Բաղրամյան պողոտայում: Հետաքրքիր է, որ քննարկմանը միացավ նաև ոստիկանությունը՝ պաշտպանելով ակտիվիստների տեսակետը՝ վերադառնալ Ազատության հրապարակ: Վալերի Օսիպյանը նաև հայտարարեց, որ բողոքի ակցիային են միացել մարդիկ, ովքեր ամեն գնով ցանկանում են բախումներ հրահրել ոստիկանների հետ: Առավել արմատական տրամադրված կողմը սուլոցներով ընդունեց Վալերի Օսիպյանի այդ միջամտությունը, ինչին ի պատասխան Երևանի փոխոստիկանապետը ասաց. «Սուլեք, սուլեք, տեսնեմ այդ սուլելով ինչի եք հասնելու:



Քննարկումները շարունակվում են, բայց ցուցարարների մեծ մասը կողմ է՝ մնալ տեղում և այդպես շարունակել պայքարը:



1:!0 8wpes Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է, ոստիկանները պահանջում են, որ ակտիվիստները պահպանեն համակեցության կանոնները և դադարեցեն հայրենասիրական երգեր երգել, հակառա դեպքում իրենք կդիմեն համապատասխան քայլերի։ «Հիմա կարգ եք խախտում, պահպանեք լռություն»,-ասաց Օսիպյանը։



1:45 -Վալերի Օսիպյանը նորից դիմեց ակտիվիստներին․ «Հանգիստ շարժվեք դեպի Ազատության հրապարակում, այստեղ դուք արդեն քրեորեն պատժելի արարք եք իրականացնում։ Մենք չենք ցանկանում, ձեզ բերման ենթարկել, բայց դու մեզ արդեն ստիպում եք, որ այդ քայլին գնանք»։ Ակիվիստները նրան ասացին, որ իրենք որևէ տեղ չեն գնալու